Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԹԻՌԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ՛ ԻՆՔՆԱԹԻՌԸ

Հուլիս 10,1998 00:00
Tigran Achoyan

Վերջերս լուրեր էին պտտվում, թե ՀՀ նախագահին է տրամադրվել եւս մեկ ինքնաթիռ։ «Հայկական ավիաուղիներ»-ի գործադիր տնօրեն Տիգրան ԱՉՈՅԱՆԻՆ խնդրեցինք ներկայացնել այդ երկրորդ ինքնաթիռը։

– Պարոն Աչոյան, իմացանք, որ ՀՀ նախագահին նոր ինքնաթիռ է տրամադրվել։ Կարո՞ղ ենք հետեւություն անել, թե նախագահին սպասարկում է երկու ինքնաթիռ։

– Նախագահն ունի ընդամենը մեկ օդանավ։ «Հայկական ավիաուղիները» պատվով եւ հաճույքով տանում է նախագահի սպասարկման ամբողջ պատասխանատվությունը եւ պարտականությունները որպես թիվ մեկ պարտականություն։ Նախագահի նախկին օդանավն իր կյանքն ավարտեց եւ ենթակա է դուրսգրման։

– Խոսքն այն ինքնաթիռի մասին է, որը ծառայել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն…

– Խնդիր չկա, մենք անուններով օդանավեր չենք պահում։ Մենք համարներով ենք օդանավերը պահում։ Մի համարի օդանավն իր կյանքն ավարտեց, փոխարինվեց մյուս օդանավով։

– Կյանքն ավարտեց ասելով, դուք ի՞նչ նկատի ունեք։

– Մահացավ։

– Թաղե՞լ եք…

– Շուտով կթաղենք…

Ավելի ուշ իմացանք, որ ՀՀ նախագահին տրամադրված ինքնաթիռը վերանորոգված եւ կարգի բերված մեկ այլ ինքնաթիռ է, եւ, «ցավոք սրտի, մենք դեռ այնքան հարուստ երկիր չենք, որ մեր նախագահի համար բոլորովին նոր ինքնաթիռ գնենք»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031