Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՎԵՐՑՐԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԸ. ԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հուլիս 10,1998 00:00
lurer

Հուլիսի 9-ին Արագածոտնի մարզպետի թափուր պաշտոնին է նշանակվել ՀՅԴ ԳՄ անդամ Հրայր Կարապետյանը։ Հատկանշական է, որ այդ նշանակումը տեղի ունեցավ ՀՅԴ հայաստանյան Գերագույն ժողովի նախորդ օրը։ Հարկ է նկատի առնել մեկ իրողություն եւս. օրերս Վահան Հովհաննիսյանն էլ ստացավ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը վերահսկող պաշտոն։

ԱՅՎԱԶՅԱՆԸ ՉԻ ԳՆԱ ԱՎԻԱՑԻԱ

«Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ, ԱԺ պատգամավոր Սմբատ Այվազյանը չհաստատեց այն լուրը, թե շուտով ինքը նշանակվելու է քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության պետ։ Նա ասաց, թե չգիտի՝ հետագայում ինչպես, սակայն առաջիկա մեկ տարում հաստատապես գործունեություն է ծավալելու օրենսդրական ոլորտում։

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ երկրապահների դիրքորոշման մասին կարդացեք 5-րդ էջում։

ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Կարելի է ասել, որ Հրանտ Բագրատյանն իր հայտարարությամբ «ջինը շշից բաց թողեց»։ Վարկաբեկումների առայժմ սառն այս պատերազմում չքմեղանալու եւ գրեթե սուրբ ձեւանալու փորձերին հակառակ՝ սկսեցին նախկին վարչապետի մերձավոր ազգականների գործունեության վերաբերյալ «հիշեցումներ» կատարել, որ Բագրատյանի մի եղբայրը «Ինվենտբյուրոյի» ղեկավարն է, իսկ մյուս եղբայրը օդանավակայանում է ղեկավար պաշտոն զբաղեցնում։ Ե՛վ նրանք, ե՛ւ Բագրատյանի հորեղբոր տղաները հանրապետություն բենզին ներմուծողներից են։ Սիսիանի պանրագործարանից բացի՝ նաեւ Լուսակերտի թռչնաբուծարանն է Բագրատյանների ընտանիքին պատկանում եւ այլն։

Առավել մանրամասն՝ 4-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031