Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ՄԵԿԻՑ «ՅԵԴԱՔՐՔԻՐ»

Հուլիս 10,1998 00:00

ՄԵԿԸ ՄԵԿԻՑ «ՅԵԴԱՔՐՔԻՐ» Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում ինտենսիվ փոփոխություններ են կատարվում։ Երիտասարդության հարցերով փոխնախարար է նշանակվել Վահրամ Բարսեղյանը։ Ռ. Շառոյանի ստեղծած «Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման» վարչության պետն է հայտնի «խազագիր» Արթուր Շահնազարյանը, Բեմարվեստի վարչության պետն է Անդրանիկ Հարությունյանը (նախարարի հարեւան), գործերի կառավարիչն է նախկին միլպետ Ստեփան Դավթյանը, նախարարի օգնականն է «Բանականության ողբերգություն» գրքի հեղինակ Վարուժան Խաստուրը (որի մասին խոսում են, թե Նարեկացու շարունակողն է), որի հետ պրն Շառոյանը բարեկամական կապեր ունի։ Ասում են, որ կադրերի բաժնի պետ է նշանակվել նախարարի քրոջ որդին։ Այս շարքին ավելացնենք եւս մեկ անուն. շուտով կինոյի եւ բեմարվեստի գծով փոխնախարար կնշանակվի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը։ ԹՌԱ՞Վ Ըստ որոշ տեղեկությունների, «ԱրմենԹելի» նախկին գործադիր տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ընտանյոք հանդերձ տեղափոխվում է Մոսկվա։ Հիշեցնենք, որ «ԱրմենԹելում» կաշառակերության փաստերի առնչությամբ հարուցված քրեական գործերում Վահրամ Սողոմոնյանը հանդես էր գալիս իբրեւ վկա։ ԵՐԳ ՎԻԿՏՈՐԻ ՄԱՍԻՆ Վանաձորում, ուր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ ամառային հանգստի ճամբարներ են գործում երեխաների համար, նոր երգեր են հնչում։ Դրանց ծննդավայրն էլի նշյալ ճամբարներն են, իսկ երգերն էլ նվիրված են Վիկտոր Դալլաքյանին։ Միայն թե այնքան էլ վառ չէ երեխաների ստեղծագործական միտքը։ Նրանք մի փոքր ձեւափոխված պարզապես կրկնում են «Մեր բակը-2»-ի «Ես լավ տղա եմ» երգը։ Ստացվում է, որ Վիկտորը լավ տղա է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել