Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

Հուլիս 10,1998 00:28
Lilit Avagyan

Հուլիսի 8-ին «Առավոտում» տպագրված էր Լիլիթ Ավագյանի նյութը ԳիԱրՔՄի-ի մամլո ասուլիսի մասին, որտեղ միտումնավոր (կամ Հայաստանի քաղաքական իրողություններին բոլորովին անտեղյակության պատճառով) տեղ են գտել մի շարք լուրջ
անճշտություններ եւ սխալներ.

1. Հոդվածի սկզբում նշված է, որ իբր ասուլիսում ասվել է, որ քաղաքական խորհրդում ներգրավված են հիմնականում խորհրդարանական կուսակցություններ, որոնք սատարել են Ռոբերտ Քոչարյանին։ Նման բան ասված չէր եւ չէր կարող ասված լինել, քանի որ խորհրդում ընդգրկված են Քոչարյանին սատարող ոչ խորհրդարանական յոթ կազմակերպություն, ինչը երեւում է հետագա տեքստից։

2. Ասվածի իմաստը բոլորովին չի արտացոլում հոդվածագրի արտահայտությունները, որ ԳիԱրՔՄի-ն ողջ հույսը դնում է քաղաքական խորհրդի վրա, եւ որ ՀՀՇ-ի խորհուրդները հասցրին Ղարաբաղի կորստին։ Մի՞թե նյութի հեղինակը, ապրելով Հայաստանում, տեղյակ չէ, որ փառք Աստծո, մենք Ղարաբաղը չենք կորցրել եւ չենք պատրաստվում կորցնել, անկախ ՀՀՇ-ի ցանկությունից։

3. Նյութից կարելի է եզրակացնել, որ ԳիԱրՔՄի-ն կողմ է կոնյակի գործարանի ընթացող սեփականաշնորհմանը։ Կազմակերպության դիրքորոշումն ուղիղ հակառակն է, ինչը հստակ արտահայտված էր դեռ հունիսի 23-ին արված պաշտոնական հայտարարության մեջ։ Իսկ ասված էր, որ ԳիԱրՔՄի-ն բարոյական չի համարում հատկապես ՀՀՇ-ի աղմուկն այդ հարցով։

4. Հոդվածում մի քանի անգամ ԳիԱրՔՄի-ի կողմից արտահայտված դիրքորոշումները վերագրված են ասուլիս վարողի անձնական կարծիքին՝ փորձելով նրան ներկայացնել որպես եսասեր անձնավորություն։

5. Նշված է, որ լրագրողները ասուլիս վարողներին տվեցին ընդամենը մեկ-երկու հարց, իսկ իրականում հարցերի թիվն անհամեմատ շատ էր։

6. Ընդհանուր առմամբ, նյութի հեղինակը, կորզելով կոնտեքստից առանձին նախադասություններ եւ անգամ նախադասությունների որոշ մասեր, եւ փոխելով ասվածի շեշտադրումները, փորձեց անլուրջ տպավորություն ստեղծել ասուլիսի մասին, ինչը, երեւի թե ուղղված է ամրապնդելու «Առավոտի» «անկախ» կարգավիճակի վարկածը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ

Հ.Գ․ Խնդրում ենք տպագրել առանց մեկնաբանությունների։
«Առավոտ»- Լուսանկարում ՀՀՇ-ական ռեւանշիզմի վարձու գրչակ եւ կլանային-մաֆիական շրջանակների խոսնակ Լիլիթ Ավագյանն է, որը միտումնավոր կերպով խեղաթյուրում է քաղաքական գործիչների իմաստուն մտքերը՝ փորձելով անլուրջ տպավորություն ստեղծել իրենց աշխարհացունց հայտարարություններից։ Ակնհայտ է, սակայն, որ նրա նմանները չեն խուսափի ժողովրդի արդար ցասումից եւ պանծալի պոլիտբյուրոյի (ՔԽ-ի) պատժիչ սրից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031