Վերջերս լուրեր էին պտտվում, թե ՀՀ նախագահին է տրամադրվել եւս մեկ ինքնաթիռ։ «Հայկական ավիաուղիներ»-ի գործադիր տնօրեն պարոն ԱՉՈՅԱՆԻՆ խնդրեցինք ներկայացնել այդ երկրորդ ինքնաթիռը։
– Պարոն Աչոյան, իմացանք, որ ՀՀ նախագահին նոր ինքնաթիռ է տրամադրվել։ Կարո՞ղ ենք հետեւություն անել, թե նախագահին սպասարկում է երկու ինքնաթիռ։
– Նախագահն ունի ընդամենը մեկ օդանավ։ «Հայկական ավիաուղիները» պատվով եւ հաճույքով տանում է նախագահի սպասարկման ամբողջ պատասխանատվությունը եւ պարտականությունները որպես թիվ մեկ պարտականություն։ Նախագահի նախկին օդանավն իր կյանքն ավարտեց եւ ենթակա է դուրսգրման։
– Խոսքն այն ինքնաթիռի մասին է, որը ծառայել էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն…
Կարդացեք նաև
– Խնդիր չկա, մենք անուններով օդանավեր չենք պահում։ Մենք համարներով ենք օդանավերը պահում։ Մի համարի օդանավն իր կյանքն ավարտեց, փոխարինվեց մյուս օդանավով։
– Կյանքն ավարտեց ասելով, դուք ի՞նչ նկատի ունեք։
– Մահացավ։
– Թաղե՞լ եք…
– Շուտով կթաղենք…
Ավելի ուշ իմացանք, որ ՀՀ նախագահին տրամադրված ինքնաթիռը վերանորոգված եւ կարգի բերված մեկ այլ ինքնաթիռ է, եւ, «ցավոք սրտի, մենք դեռ այնքան հարուստ երկիր չենք, որ մեր նախագահի համար բոլորովին նոր ինքնաթիռ գնենք»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ