Վանաձորում, ուր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ ամառային հանգստի ճամբարներ են գործում երեխաների համար, նոր երգեր են հնչում։ Դրանց ծննդավայրն էլի նշյալ ճամբարներն են, իսկ երգերն էլ նվիրված են Վիկտոր Դալլաքյանին։ Միայն թե այնքան էլ վառ չէ երեխաների ստեղծագործական միտքը։ Նրանք մի փոքր ձեւափոխված պարզապես կրկնում են «Մեր բակը-2»-ի «Ես լավ տղա եմ» երգը։ Ստացվում է, որ Վիկտորը լավ տղա է։