Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում ինտենսիվ փոփոխություններ են կատարվում։ Երիտասարդության հարցերով փոխնախարար է նշանակվել Վահրամ Բարսեղյանը։ Ռ. Շառոյանի ստեղծած «Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման» վարչության պետն է հայտնի «խազագիր» Արթուր Շահնազարյանը, Բեմարվեստի վարչության պետն է Անդրանիկ Հարությունյանը (նախարարի հարեւան), գործերի կառավարիչն է նախկին միլպետ Ստեփան Դավթյանը, նախարարի օգնականն է «Բանականության ողբերգություն» գրքի հեղինակ Վարուժան Խաստուրը (որի մասին խոսում են, թե Նարեկացու շարունակողն է), որի հետ պրն Շառոյանը բարեկամական կապեր ունի։ Ասում են, որ կադրերի բաժնի պետ է նշանակվել նախարարի քրոջ որդին։ Այս շարքին ավելացնենք եւս մեկ անուն. շուտով կինոյի եւ բեմարվեստի գծով փոխնախարար կնշանակվի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը։