Հուլիսի 9-ին Արագածոտնի մարզպետի թափուր պաշտոնին է նշանակվել ՀՅԴ ԳՄ անդամ Հրայր Կարապետյանը։ Հատկանշական է, որ այդ նշանակումը տեղի ունեցավ ՀՅԴ հայաստանյան Գերագույն ժողովի նախորդ օրը։
Հարկ է նկատի առնել մեկ իրողություն եւս. օրերս Վահան Հովհաննիսյանն էլ ստացավ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը վերահսկող պաշտոն։