Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՃԳՆԱԺԱՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԱՐՀԵՍՏԸ

Հուլիս 10,1998 20:43

ԱՊՀ բոլոր երկրներում եթե ոչ տնտեսական ճգնաժամ, ապա, անշուշտ, ծանր վիճակ է: Անիմաստ է նկարագրել այդ ծանր վիճակի դրսեւորումները՝ մարդկանց չքավորություն, չաշխատող արտադրություն, բյուջեի թերակատարում, արեւմտյան բազմամիլիոն վարկերի փոշիացում եւ այլն: Ամեն տեղ կառավարությունները ամիսներ եւ տարիներ շարունակ առաջարկում են հակաճգնաժամային ծրագրեր, որոնց էությունը կարելի է ձեւակերպել երկու կետով. ա/ վաճառենք պետական ձեռնարկությունները, բ/ հարկերը հավաքենք ավելի շատ ու ավելի արդյունավետ: Երկու կետն էլ, բնականաբար, միտված են պետական գանձարանի համալրմանը եւ բյուջեում առաջացած ճեղքվածքները կարկատելուն:
Հինգ-վեց տարի տեւող պերմանենտ ճգնաժամի հաղթահարման համար առաջարկվող եւ առնվազն տարին մեկ անհաջողությամբ կիրառվող նման ծրագրերում, անկասկած, կա տրամաբանություն: Բայց եթե հակաճգնաժամային միջոցառումներն այդքան լավն են, ապա ինչո՞ւ է անընդհատ առաջանում դրանց անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած, ինչո՞ւ ճգնաժամը ոչ միայն չի մեղմանում, այլեւ, ընդհակառակը՝ սաստկանում է: Գուցե դա հատո՞ւկ է արվում, որ «ճգնաժամագիտության» մեջ արհեստավարժ վարչապետներն ու նախարարները առանց գործի չմնան:
Իհարկե, կողքից քննադատելն ու խորհուրդ տալն անիմաստ զբաղմունքներ են: Այնուամենայնիվ հիշենք, որ սոցիալիստական ձեռնարկությունների սեփականաշնորհումը տեղի է ունենում նաեւ Գերմանիայում՝ վերամիավորումից հետո: Այդ երկրում օրենքը շատ խիստ է. սեփականաշնորհումից ստացված միջոցներն ուղարկվում են միայն հատուկ հիմնադրամ եւ ներդրվում են միայն իրական արտադրության մեջ: Հիշենք, որ մեր /նաեւ ԱՊՀ այլ երկրների/ հակաարտադրական, հականերդրումային հարկային համակարգն ինքնին ճգնաժամային է եւ ոչինչ, բացի ճգնաժամից, ծնել չի կարող:
Վերջապես հիշենք, որ որեւէ գործի /այդ թվում նաեւ երկրի տնտեսական զարգացման/ մեջ դրական բեկում մտցնելու համար, բացի արհեստավարժությունից, պետք է նաեւ տաղանդ ու շատ մեծ ցանկություն ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031