Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼՐԱԲԵՐԻ» ՆՈՐ ՏՆՕՐԵՆԸ

Հուլիս 09,1998 00:00
lurer

Աշխատանքից ազատվել է մինչեւ հիմա այսպես կոչված «Լրաբեր» տեղեկատվական-վերլուծական ծրագրի տնօրեն Արամ Սաֆարյանը։ Նրա փոխարեն «Լրաբերի» ղեկավար է նշանակվել «Դեմքեր» հաղորդաշարի թղթակից Արմեն Արզումանյանը։ Իսկ Տիգրան Նաղդալյանը շարունակում է կառուցվածքային փոփոխությունները հեռուստատեսությունում։

ՀԱՏՎՈՒՄ Է ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԸ

Վերջին օրերին ԱԺ տարածքում հատվեց մի քանի ծառ։ Խորհրդարանի տարածքը լքող Գյումրիի քաղաքապետ Միքայել Վարդանյանը տեսնելով դա, հանդես եկավ լուրջ հարցադրմամբ. «Էս Խոսրովի անտառն ինչո՞ւ են կտրում»։

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԵՎ ԲՐԵՆԴԻՆ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասնագիտական գիտելիքները վերջապես կվերակիրառվեն գործնականում։ Պարոն Բագրատյանին վստահվել է բրենդիի (նախկինում՝ կոնյակի) գործարանի վարչական խորհրդի տեղակալի պատվավոր պաշտոնը (ենթադրում ենք, որ դա ավելի շուտ պաշտոն է, քան կոչում կամ այլ բան)։

ՇԱՏ ԿԵՐԱԶԵՐ

«Գարուն» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, այժմ՝ «Ար» հեռուստաընկերության տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը մի առիթով կամ բոլորովին անառիթ վերջերս հպարտացել էր, թե «Գարունում» իր ենթակայությամբ աշխատած բոլոր բաժնի վարիչները դարձել են նախարար եւ նշել Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի, Հակոբ Մովսեսի, Ռոլանդ Շառոյանի անունները։ Վանո Սիրադեղյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ ինքը երբեւէ «Գարունում» չի աշխատել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031