«Գարուն» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը, այժմ՝ «Ար» հեռուստաընկերության տնօրեն Մերուժան Տեր-Գուլանյանը մի առիթով կամ բոլորովին անառիթ վերջերս հպարտացել էր, թե «Գարունում» իր ենթակայությամբ աշխատած բոլոր բաժնի վարիչները դարձել են նախարար եւ նշել Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի, Հակոբ Մովսեսի, Ռոլանդ Շառոյանի անունները։
Վանո Սիրադեղյանը «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ ինքը երբեւէ «Գարունում» չի աշխատել։