Ազգային ժողովի պատգամավորներից շատերն ունեն բջջային հեռախոս։ Սակայն քչերն են, որ հանրապետությունից դուրս բջջային հեռախոսով զանգահարելը համարում են նպատակահարմար։ Թանկ հաճույք է։ Սակայն կա մի պատգամավոր, որը վերջերս նորից մի լավ պաշտոնի է նշանակվել եւ չի խորշում Ռուսաստան զանգահարելու գայթակղությունից։ Բոլորդ ճանաչում եք նրան, լա՜վ էլ դրբով-ջանով մարդ է։ Հուլիսի 7-ին, երբ նա ԱԺ միջանցքում խոսում էր բջջային հեռախոսով, խոսակցության ավարտին մյուս ծայրին գտնվողին ցանկացավ ասել, թե համբուրում է։ Բառի թարգմանությունը առավել քան փառահեղ էր. «Պացելույու»։
ԱՍԱ, ԱԺՄ, ՍԻՐԵԼԻ
Որոշ խոսակցություններ կան, թե ԱԺՄ-ն դեռեւս հստակ չի կողմնորոշվել՝ մասնակցելո՞ւ է, արդյոք, ստեղծվելիք Քաղաքական խորհրդի աշխատանքներին, թե՝ ոչ։ Ըստ նույն աղբյուրների, կարծիքներում բացասական երանգը գերակշռում է։ «Առավոտի» թղթակիցն այս հարցի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադբջջայիոյանից, վերջինս պատասխանեց, որ դրա առարկայի մասին մեկ շաբաթից շուտ չի կարող խոսել։
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՄԻՋԱՆՑՔՈՒՄ
Կարդացեք նաև
ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին նիստերից մեկի ժամանակ, խորհրդարանի նիստերի դահլիճի նախասրահում պատգամավոր Սամսոն Ղազարյանը խոսնակ Խոսրով Հարությունյանի վրա ձայնը բարձրացնելու առիթ ունեցավ։ Պարզվեց, որ ԱԺ աշխատակազմի անդամները գրանցվածների մեջ մտցրել էին Սամսոն Ղազարյանի ներկայությունը նույնիսկ այն պայմաններում, երբ նա դահլիճ էլ չէր մտել։ Բացատրություն պահանջած Ղազարյանին ասել էին, որ արձանագրել են նրա ներկայությունը միջանցքում եւ դա էր պատճառը, որ Սամսոնը Խոսրովից հաշիվ է պահանջում։