Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

15 ԱՂՋԻԿ ԵՎ ՄԵԿ «ԲԻՆԳՈ»

Հուլիս 08,1998 00:00
lurer

Վերնիսաժի «Բինգոյի» աշխատակցուհիները՝ 7 սիրունատես աղջիկ, երեկ ներխուժել են «Կենտրոն» թաղապետարան եւ բողոքել «Բինգոյի» տերերից։ Աղջիկների վկայությամբ՝ իրենց խոստացել են ամսական 80-ական դոլար, սակայն մեծ հարկեր չվճարելու նպատակով կնքել են 4 հազարից քիչ ավելի գումարի պայմանագրեր։ «Բինգոն» 15 աշխատակցուհիներին խոստացած գումարը չի պատրաստվում վճարել. ավելին՝ աղջիկները լուրջ մտավախություն ունեն, թե «շեֆերը կթռնեն»։

ԶԵՅԹՈՒՆՆ Ո՞ՒՄՆ Է

Մաքսային համակարգին վերաբերող ԱԺ լսումների ժամանակ ի գիտություն ընդունվեց, որ կան կողմնորոշիչ գներ, որոնք սահմանված չեն օրենքով։ Կողմնորոշիչ գների ցուցակը բավականին մեծ է, սակայն այնտեղ որեւէ բառ չկա զեյթունի մասին։ ԱԺ որոշ պատգամավորներ ենթադրում են, թե դա հետեւանք է մաքսային վարչության պետի կողմից Հայաստան ներկրվող զեյթունի վրա անձնական վերահսկողություն ունենալու։

ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՄՈՏԵՑԵՔ

Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Ստի՜… որ փող չես վերցնում» հրապարակման հեղինակը մի էական անճշտություն է թույլ տվել։ Թիվ 1 հիվանդանոցը ծննդատուն ընդհանրապես չունի։ Հոդվածում խոսքը բժշկական համալսարանին մաս կազմող երկրորդ ծննդատան մասին է, որի ղեկավարն, ի դեպ, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Բեգլարյանն է։

ՀՀՇ-ՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱՆԵՆ

Այսօրվանից սկսած, սակայն ոչ ուշ, քան մինչեւ հուլիսի 15-ը, տեղի կունենա ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստ։ Էլի քննարկման առարկան կուսակցության կանոնադրությունն ու անվանումն է լինելու։ Հանրապետական խորհրդի հրավիրման օրը որոշելու է Վանո Սիրադեղյանը. երբ ասի, այն ժամանակ էլ կանեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031