ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին նիստերից մեկի ժամանակ, խորհրդարանի նիստերի դահլիճի նախասրահում պատգամավոր Սամսոն Ղազարյանը խոսնակ Խոսրով Հարությունյանի վրա ձայնը բարձրացնելու առիթ ունեցավ։ Պարզվեց, որ ԱԺ աշխատակազմի անդամները գրանցվածների մեջ մտցրել էին Սամսոն Ղազարյանի ներկայությունը նույնիսկ այն պայմաններում, երբ նա դահլիճ էլ չէր մտել։ Բացատրություն պահանջած Ղազարյանին ասել էին, որ արձանագրել են նրա ներկայությունը միջանցքում եւ դա էր պատճառը, որ Սամսոնը Խոսրովից հաշիվ է պահանջում։