Վերնիսաժի «Բինգոյի» աշխատակցուհիները՝ 7 սիրունատես աղջիկ, երեկ ներխուժել են «Կենտրոն» թաղապետարան եւ բողոքել «Բինգոյի» տերերից։
Աղջիկների վկայությամբ՝ իրենց խոստացել են ամսական 80-ական դոլար, սակայն մեծ հարկեր չվճարելու նպատակով կնքել են 4 հազարից քիչ ավելի գումարի պայմանագրեր։ «Բինգոն» 15 աշխատակցուհիներին խոստացած գումարը չի պատրաստվում վճարել. ավելին՝ աղջիկները լուրջ մտավախություն ունեն, թե «շեֆերը կթռնեն»։