Ըստ որոշ աղբյուրների, հուլիսի 10-ին սկսվելիք ՀՅԴ հայաստանյան կառույցի Գերագույն ժողովի նախօրեին դաշնակցական կոմիտեությունները գնահատականներ են տալիս ՀՅԴ Գերագույն մարմնի գործունեությանը։ Երեւանի ՀՅԴ կառույցներից առնվազն երեքը, որոնք տեղաբաշխված են Զեյթուն, Նորքի զանգվածներ եւ Ավան թաղամասերում, ԳՄ վերջին երկու տարիների աշխատանքը գնահատել են անբավարար։