«Մի՞թե վերջին նիստն էր սա»,- ուրախությունը թաքցնել չկարողանալով՝ հարցրեց «Առավոտի» խորհրդարանական թղթակիցն ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին։ «Հուսով եմ, որ այո»,- պատասխանեց նա։ Փոքր-ինչ վերապահ պատասխանը կասկածի տեղիք տվեց, թե արձակուրդի ընթացքում հնարավոր են այլ արտահերթ նստաշրջաններ։ «Կաշխատենք խուսափել այդպիսի բաներից,- խոստացավ պրն Հարությունյանը,- ենթադրում եմ, որ նիստերի ընդգծված անհրաժեշտություն չի լինի։ Վարչապետի հետ ենք այդ մասին բանակցել։ Իհարկե, կառավարությունը որոշ օրինագծեր ունի, որոնք հրատապ է համարում, բայց, կարծում եմ, մեզ կհաջողվի ձեռնպահ մնալ»։