Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԲՆՕՐԻՆԱԿԸ

Հուլիս 04,1998 00:00
Vasak Darbinyan

«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ արժանվույնս գնահատելով նախորդ շրջանի նվաճումներն ու թերացումները, ներկա շրջանում իր ներսում թույլ չի տալու հովանավորչական գործելակերպը, համազգային կապիտալի հաշվին անձնական եւ ընտանեկան հարստացումը, պաշտոնի եւ անհատի նույնացումը, անպարկեշտությունն ու ամենաթողությունը։ Եթե հիմնադրամը՝ այս նոր հանգրվանի համազգային ծրագիրը պատրաստելիս, մինչեւ այժմ ձեռնպահ է մնացել չարագործներին եւ չարախոսներին պատասխանելուց, ամենեւին չի նշանակում, որ այսուհետ եւս նրանք պիտի խնայվեն ժողովրդի, շահագրգիռ նվիրատուների, իսկապես ազատ մամուլի արդար դատից։ Համահայկականը ճղճիմություն չի ճանաչում»։

«Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության հայտարարությունը,

«Երկիր», 3 հուլիսի

Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտարարության բնօրինակը կորել է, եւ վերը շարադրված տեքստը մատուցված է իմաստային զգալի խեղաթյուրումներով։ Մեր պետության եւ ժողովրդի շահերը մասնագետներին ստիպեցին կարճ ժամանակում եւ մեծ ճշգրտությամբ վերականգնել բնօրինակը, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը. «Հայաստան» համահայկական հիմնադրամը դատապարտում է նախորդ շրջանի նվաճումները եւ բարձր է գնահատում թերացումները։ Հովանավորչական գործելակերպը, համազգային կապիտալի հաշվին անձնական եւ ընտանեկան հարստացումը, պաշտոնի եւ անհատի նույնացումը, անպարկեշտությունն ու ամենաթողությունը հիմնադրամն այսուհետ թույլ է տալու ոչ թե իր ներսում, այլ դրսում։ Եթե հիմնադրամի գործադիր տնօրենը՝ այս նոր հանգրվանում դրսում շրջագայելիս ձեռնպահ է մնացել չարագործներին եւ չարախոսներին պատասխանելուց, ամենեւին չի նշանակում, որ նրա վերադարձից հետո հիմնադրամի կամ տնօրենի մասին որեւէ ծուռ բան ասողները պիտի կարողանան խուսափել ժողովրդի ատելությունից ու անեծքից, գնդակահարությունից կամ կախաղանից։ Համահայկականը բացառապես գովեստներ է սիրում։ Հատկապես՝ կուսակցական մամուլի գովեստները»։ ղԿճժՄՆ ըյՁՆ հճԸհՁխԼԹյԾ- ըձԺՆ ԼԾ! «Ուզում եմ լավատես լինել եւ հույսով նայել ապագային»։

ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԿՅԱՆ

Անվանի տնտեսագետ,

«ՀՀ», 3 հուլիսի

«Ուզում ես լավատես լինել՝ եղիր»։

«Ուզում ես հույսով նայել ապագային՝ նայիր»։

– Այս երկու ավանդներն է թողել Կոզմա Պրուտկովը հատուկ Աբել Աղանբեկյանի համար։

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

«- Արդյոք Ձեր կինը չի՞ խանդում, որ օրվա մեծ մասն անցկացնում եք 17-23 տարեկան աղջիկների միջավայրում։ – Կինս նույնպես բուհական համակարգի աշխատող է եւ լավ հասկանում է, որ օրվա մեծ մասն անցկացնում եմ ոչ թե ուսանողուհի երիտասարդ աղջիկների, այլ կառավարության ոչ երիտասարդ տղամարդկանց շրջապատում։ Դա իրոք ցավալի է»։

Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ հետ հարցազրույցից,

«Իրավունք», թիվ 29

Թե ինչու է Սուրեն Զոլյանը կառավարության ոչ երիտասարդ տղամարդկանց նախընտրում երիտասարդ ուսանողուհիներից՝ մեզ ամենեւին չի մտահոգում։ Բայց չի կարող չմտահոգել այն, որ կառավարության ոչ երիտասարդ տղամարդիկ, բան ու գործ թողած, փաստորեն ամեն Աստծո օր հայտնվում են Բրյուսովի անվան ինստիտուտում… Սա դեռ քիչ է՝ օրվա մեծ մասն էլ անց են կացնում ռեկտորի հետ ու ցավ պատճառում նրան։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031