Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ ԱՅԼԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 04,1998 00:00

ԱԺ ԱՅԼԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ Հուլիսի 5-ին Սեւանում տեղի կունենա ՀՀ ԱԺ-ի եւ Վրաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ Հրաշալի է։ Սակայն այս ամենի կողքին կա այլասիրության եւ ինքնաարգահատման բացառիկ դրսեւորում։ Այն թղթապանակը, որը բաժանվել է պատգամավորներին, եւ որի վրա նշված է, թե պետք է տեղի ունենա այդ հավաքը, վերեւում վրացերեն եւ ներքեւում միայն հայերեն շարադրանք է բովանդակում։ ՈՉ ԳԻՄԻՇՅԱՆՆ Է ՆԵԳՐ, ՈՉ ԷԼ ՄՅՈՒՍՆԵՐԸ Հուլիսի 3-ի խորհրդարանական նիստի ավարտին ԱԺ պատգամավոր Սոս Գիմիշյանը պահանջեց, որ խորհրդարանի վրա նույնպես տարածվի ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջը։ Շաբաթ օրը, ինչպես ներկայացրեց «Հայրենիք» խմբակցության անդամը, ԱԺ-ն նույնպես պետք է հանգստանա։ «Մենք հո նեգր չե՞նք»,- սեւամորթներին վիրավորեց Գիմիշյանը։ Հավանաբար, նեգրերի նկատմամբ վրեժի զգացում ուներ նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն անմիջապես հանդես եկավ Գիմիշյանի տեսակետի պաշտպանությամբ։ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Հնարավոր թյուր մեկնաբանություններից խուսափելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը լրացուցիչ հայտնեց, որ Արարատի փոխմարզպետի պաշտոնից ազատվել էր միայն այս աշխատանքին անցնելու եւ ոչ նոր մարզպետի նշանակման պատճառով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել