Հուլիսի 3-ի խորհրդարանական նիստի ավարտին ԱԺ պատգամավոր Սոս Գիմիշյանը պահանջեց, որ խորհրդարանի վրա նույնպես տարածվի ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջը։ Շաբաթ օրը, ինչպես ներկայացրեց «Հայրենիք» խմբակցության անդամը, ԱԺ-ն նույնպես պետք է հանգստանա։ «Մենք հո նեգր չե՞նք»,- սեւամորթներին վիրավորեց Գիմիշյանը։ Հավանաբար, նեգրերի նկատմամբ վրեժի զգացում ուներ նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, որն անմիջապես հանդես եկավ Գիմիշյանի տեսակետի պաշտպանությամբ։