Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 3-Ն ԷԼ

Հուլիս 03,1998 00:00
lurer

Ըստ «Երկրապահին» մոտ կանգնած աղբյուրների, այլեւս վերջնականապես լուծված է «Երկրապահի» հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու հարցը։ Օրերս համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկրապահ» պատգամավորական խումբը եւ Երկրապահ կամավորականների միությունը, որ ստեղծում են նոր կուսակցություն։ Ասենք, որ ոչ բոլոր կամավոր եւ պատգամավոր երկրապահներն են տեղ ունենալու Հանրապետական կուսակցությունում։

ՄԱՔՍԱՅԻՆԸ՝ ՎԱՐԿԱՌՈ՞Ւ

Մայիս ամսին չկատարելով գանձումների պետական պլանը, ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ՀՀ մաքսային վարչությունը վարկ է վերցրել «Հայներարտբանկից», եւ փակել չհավաքված գումարի պարտքը։ Նույնը, սակայն, հունիս ամսին կարծես թե չի հաջողվել։ Հարց է ծագում. ինչպե՞ս է դա հաջողվել մայիսին։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԲԵ՞Դ

Վիկտոր Դալլաքյանը փորձում է ԱԺ-ում իր ելույթներն առավելագույնս հարստացնել սեփական «արտադրության» աֆորիզմներով։ «Զենքի մասին» օրենքի երկրորդ ընթերցման առնչությամբ օրակարգի մեջ համարելով իր «զինե՞լ, թե՞ չզինել հասարակությանը» հարցադրումը, պնդեց, թե այս օրենքի ընդունման դեպքում «զենքը կծնի իրավունք», կխորանա «զինված հարուստների եւ անզեն աղքատների» հակադրությունը եւ «Հայաստանում կշրջի հրացանակիր մարդու ուրվականը»։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ

Արմավիրի նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց մեր այն հրապարակմանը, որ ինքը եւս «լռակյաց» պատգամավորների ցանկում է. «Ես, ճիշտ է, չեմ խոսում, բայց մեծ ուշադրությամբ լսում եմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031