Երկուշաբթի վարչապետ Արմեն Դարբինյանը հանդիպում էր ունեցել գործադիր իշխանության մարմիններում աշխատող ԱԺ պատգամավորների հետ։ Ըստ այս տեղեկությունը մեզ փոխանցած պատգամավորների՝ վարչապետն իրենց մասնավորապես նույն երկընտրանքի առջեւ է կանգնեցրել, ինչ ժամանակին Հրանտ Բագրատյանը։ Պրն Դարբինյանը հայտարարել է, որ իրենք չպիտի կառավարության ԱԺ բերած օրինագծերին դեմ քվեարկեն, այլապես պիտի բարոյականություն ունենան գործադիրի իրենց պաշտոններից հրաժարվել։
ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է
Ազգային ժողովի որոշմամբ ստեղծված օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամ Պետրոս Մակեյանը։ Անցյալ շաբաթավերջին հանձնաժողովը քվեարկել է նաեւ հօգուտ Վահագն Խաչատրյանին քարտուղար ընտրելու։ Հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ վեցամսյա գործունեության ժամկետ ունենալու պատճառով այն աշխատելու է առանց արձակուրդի։
ՎԱՀԱ՛Ն, ԴՈՒ ՃԻՇՏ ԷԻՐ
Կարդացեք նաև
«Փոքրամասնության տեռորը մեծամասնության նկատմամբ՝ նույնպես մարդու իրավունքների ոտնահարում է»,- Պարույր Հայրիկյանի ԱԺ-ում արած այս արտահայտությունը վերաբերում էր Արշակ Սադոյանի գործողություններին։ Սակայն այսպիսով հաստատեց նախագահի մեկ այլ խորհրդականի այն պնդումը, թե փոքրամասնությունների խնդիրներով Պարույր Հայրիկյանն է զբաղվում՝ եւ ոչ միայն անհատապես, այլ խմբային։