Վիկտոր Դալլաքյանը փորձում է ԱԺ-ում իր ելույթներն առավելագույնս հարստացնել սեփական «արտադրության» աֆորիզմներով։ «Զենքի մասին» օրենքի երկրորդ ընթերցման առնչությամբ օրակարգի մեջ համարելով իր «զինե՞լ, թե՞ չզինել հասարակությանը» հարցադրումը, պնդեց, թե այս օրենքի ընդունման դեպքում «զենքը կծնի իրավունք», կխորանա «զինված հարուստների եւ անզեն աղքատների» հակադրությունը եւ «Հայաստանում կշրջի հրացանակիր մարդու ուրվականը»։