Ըստ «Երկրապահին» մոտ կանգնած աղբյուրների, այլեւս վերջնականապես լուծված է «Երկրապահի» հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու հարցը։ Օրերս համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկրապահ» պատգամավորական խումբը եւ Երկրապահ կամավորականների միությունը, որ ստեղծում են նոր կուսակցություն։
Ասենք, որ ոչ բոլոր կամավոր եւ պատգամավոր երկրապահներն են տեղ ունենալու Հանրապետական կուսակցությունում։