Ազգային ժողովի որոշմամբ ստեղծված օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամ Պետրոս Մակեյանը։ Անցյալ շաբաթավերջին հանձնաժողովը քվեարկել է նաեւ հօգուտ Վահագն Խաչատրյանին քարտուղար ընտրելու։
Հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ վեցամսյա գործունեության ժամկետ ունենալու պատճառով այն աշխատելու է առանց արձակուրդի։