Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցանկացած խոհարարուհի

Հուլիս 03,1998 22:20

Լենինյան պայծառ երազանքն իրականացնելու նպատակով խորհրդային դարաշրջանում կանանց համար հաստատվում էին «քվոտաներ», համաձայն որոնց, նրանք զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ, ընտրվում էին պատգամավոր, ընդունվում ԽՄԿԿ շարքերը եւ այլն: Դեմոկրատները այդ «քվոտաները» վերացրին, դրանով իսկ նեղացնելով այն կանանց, որոնց հավակնությունները դուրս են գալիս խոհանոցի սահմաններից: Իհարկե, նրանք կարող են ընտրել եւ ընտրվել, բայց այդ իրավունքն իրագործելու ճանապարհին սարի պես կանգնած են տղամարդիկ եւ, քանի որ մեզանում իրավահավասարություն է, նրանցից ոչ մեկը չի պատրաստվում ասպետական ժեստեր անել:

Սակայն այս շաբաթ մեր կանանց համար վերջապես նոր հեռանկարներ բացվեցին: Դա տեղի ունեցավ շնորհիվ հարազատ կառավարության, որը հաստատել է 1998-2000 թվականներին կանանց վիճակը բարելավելու եւ նրանց հասարակական դերը բարձրացնելու ազգային ծրագիր: Բարձրացնելու եւ բարելավելու առաքելությունը հոգատար կառավարությունը հանձնարարել է նախարարություններին, պետական եւ տարածքային կառավարման մարմիններին: Ինչպես է իրականացվելու այդ ազգային ծրագիրը, դեռեւս պարզ չէ, սակայն հայտնի է, որ դրա վերահսկողությունն ու իրականացումը դրվել է Սոցապ նախարարության վրա: Դա թույլ է տալիս ենթադրել, որ կանայք մեզանում իրենց կարգավիճակով հավասարվում են երեխաներին, թոշակառուներին եւ հաշմանդամներին: Մի խոսքով, սոցիալապես անպաշտպան զանգված է:

Բացառված չէ, որ ազգային ծրագրի շրջանակներում սոցիալական նոր նպաստ է սահմանվելու կանանց սեռին պատկանողների համար: Ծայրահեղ դեպքում կարելի է հանձնարարել հասարակական կազմակերպություններին, գործատուներին եւ արհմիություններին՝ ամիսը մի անգամ կանանց ծաղիկներ նվիրել, նրանց ձեռքը համբուրել, ձեռքերի վրա ման տալ եւ կազմակերպել բարեգործական մարաթոններ:
Այդ համալիր միջոցառումների իրականացման դեպքում, անշուշտ, կանանց /բայց միայն կանանց/ վիճակը կբարելավվի, եւ նրանց դերը հասարակության մեջ կբարձրանա այնքան, որ կանայք վերջապես դուրս կգան խոհանոցներից եւ կսկսեն պետություն ղեկավարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031