Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ

Հուլիս 02,1998 00:00

ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ Հակառակ այն պնդումների, թե Կոտայքի մարզպետ պիտի նշանակվի Շահեն Մեղրյանի եղբայր Պետրոսը, մարզպետի պաշտոնում հաստատվել է նախկին փոխմարզպետը։ Սամվել Ստեփանյանը մորաքրոջ որդին է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կնոջ։ Արագածոտնի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է ներկայիս փոխմարզպետը՝ Ռաֆայել Մկրտչյանը։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ է։ Տեղի համար պայքարում են նաեւ մեկ դաշնակցական եւ Ձորափի Արամը։ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ Արշակ Սադոյանը ճեպազրույցում հայտարարել էր, թե հուլիսի 3-ի հանրահավաքից հետո երթ են կազմակերպելու դեպի Ֆրանսիայի դեսպանատուն եւ այնտեղ պիկետներ են անելու։ Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Խորեն Սարգսյանն «Առավոտի» թղթակցին հայտնեց. «Դա անմտություն եմ համարում։ Նման բան պետք չէ թույլ տալ, քանի որ կառավարությունը ֆրանսիական մասնավոր ընկերության հետ է գործարք կնքել։ Տանը եղած վատի համար պիտի ուրիշի հե՞տ կռիվ տաս, թե գիտես, այսպիսի բան է կատարվել։ Թող բարի լինեն ԱԺ-ի, կառավարության շենքի մոտ պիկետներ անել»։ ՊԱՏՎԵՐՈՎ ՕՐԵ՞ՆՔ «Կարող ենք օրենքի նախագծում գրել, որ այս կետը տարածվում է բոլորի վրա՝ բացառությամբ Սուքիասյանների ընտանիքի»,- այսպես փորձեց Էդվարդ Սանդոյանը պաշտպանել Արմեն Եղիազարյանին այն մեղադրանքներից, թե նա իր օրինագծով փորձում է մաքսային արտոնություններ սահմանել Սուքիասյանների որոշ ձեռնարկությունների համար։ Պրն Սանդոյանն իբրեւ հակառակի ապացույց նախաձեռնության այլ կետեր մեջբերեց. «Տանկերի կամ ինքնագնաց զրահամեքենաների հետ նրանց կապը նկատվե՞լ է (…) կամ ինչ կապ ունեն այստեղ առկա այլ ապրանքատեսակներն այդ անձանց հետ, ասենք, զուգարանի թուղթը…»։ Մանրամասները՝ 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել