Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվս մի «սավպադենի»

Հուլիս 02,1998 00:07
tert

Բայց՝ զռռացող տարբերություններով

Հունիսի 25-ի «Առավոտում» լույս տեսավ «Գուցե սրա՞նց մասին են ասում՝ «խորհրդարանական ճահիճ» հրապարակումը, որն անուն առ անուն ներկայացնում էր ԱԺ այն պատգամավորներին, որոնք «այս նստաշրջանի ընթացքում գրեթե ոչ մի անգամ խոսափողին չմոտեցան…»։
Ընդամենը մի քանի օր անց՝ հուլիսի 1-ին «Ազգ»-ում լույս տեսավ «Ուրբաթախոս պատգամավորների ժամանակը» հրապարակումը, որը դարձյալ անուն առ անուն ներկայացնում էր մեր չխոսկան ընտրյալներին…

Լրագրությունը միակ ոլորտը չէ, ուր այս կարգի նմանություններ են հանդիպում։ Հայտնի են դեպքեր, երբ տարբեր գիտնականներ, միմյանցից անկախ, նույն գյուտն են արել։ Անգամ, ասում են, պատահել է, որ միանգամայն տարբեր մարդիկ գրել են բանաստեղծական նույն տողերը։
Ապշեցուցիչը տարբերություններն են, որ նկատելի են նույնիսկ անզեն աչքով։ Օրինակ, «Առավոտի» հրապարակման հեղինակի գրած նախաբանը կարճ է, մինչդեռ «Ազգ»ևի հրապարակման հեղինակը երկար նախաբան է գրել։ «Առավոտի» լրագրողը պատգամավորներին համարակալել է, սակայն «Ազգ»-ի լրագրողը գերադասել է թվարկել նրանց… «Առավոտում» հիշատակված է 71 պատգամավորի անուն, «Ազգ»-ում, սակայն՝ 69։ Աչք է ծակում եւ զարմացնում նաեւ ոճերի տարբերությունը։ Եվ, վերջապես, «Առավոտի» հոդվածում նաեւ ծաղրանկար կա, իսկ «Ազգ»-ինն առանց ծաղրանկարի է…

Մենք, իհարկե, համոզված ենք, որ «Ազգ»-ի խմբագիրը եւ լրագրողը բացարձակապես ծանոթ չեն եղել «Առավոտի» հրապարակմանը։ Եթե ծանոթ լինեին՝ այսքան տարբերություններ հազիվ թե գտնեինք։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031