Արշակ Սադոյանը ճեպազրույցում հայտարարել էր, թե հուլիսի 3-ի հանրահավաքից հետո երթ են կազմակերպելու դեպի Ֆրանսիայի դեսպանատուն եւ այնտեղ պիկետներ են անելու։ Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Խորեն Սարգսյանն «Առավոտի» թղթակցին հայտնեց. «Դա անմտություն եմ համարում։ Նման բան պետք չէ թույլ տալ, քանի որ կառավարությունը ֆրանսիական մասնավոր ընկերության հետ է գործարք կնքել։ Տանը եղած վատի համար պիտի ուրիշի հե՞տ կռիվ տաս, թե գիտես, այսպիսի բան է կատարվել։ Թող բարի լինեն ԱԺ-ի, կառավարության շենքի մոտ պիկետներ անել»։