Հակառակ այն պնդումների, թե Կոտայքի մարզպետ պիտի նշանակվի Շահեն Մեղրյանի եղբայր Պետրոսը, մարզպետի պաշտոնում հաստատվել է նախկին փոխմարզպետը։ Սամվել Ստեփանյանը մորաքրոջ որդին է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կնոջ։ Արագածոտնի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է ներկայիս փոխմարզպետը՝ Ռաֆայել Մկրտչյանը։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ է։ Տեղի համար պայքարում են նաեւ մեկ դաշնակցական եւ Ձորափի Արամը։