Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՀՈՒԿՆԵՐԸ SOS ԵՆ ԿԱՆՉՈՒՄ

Հուլիս 02,1998 23:11
Vasak Darbinyan

«Եթե կան վհուկներ, ինչո՞ւ չզբաղվենք դրանց որսով։ Ես արյունռուշտ չեմ եւ չեմ ասում, թե դրանց բոլորին ոչնչացնենք…»։

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ Դերասան, «Իրավունք», թիվ 28

Նոր Զելանդիայի մաուրիների վկայությամբ՝ վհուկների միսը (առանձնապես չալաղաջը) շատ համով է, մանավանդ՝ անչոուսի սոուսով կամ կետչուպով։ Որսորդմիությունից տեղեկացնում են, որ վհուկների որսը թույլատրվում է սեպտեմբերի սկզբից մինչեւ հոկտեմբերի վերջը, հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Խոսրովի արգելոցի)։ Ըստ որոշ կանխագուշակումների՝ արդեն այս տարվա նոյեմբերին այս կենդանին կգրանցվի «Կարմիր գրքում»։

«ԹՈ՛Ւ ԶԱ ՎՍԵԽ, ԹՈ՛Ւ ՆԱ ԿՈՆՅԱԿ»

«Երեւի Հայաստանի Հանրապետությունում արդեն չկա մի հասակով մարդ, որ այս կամ այն կերպ, թեկուզ իրենց տան խոսակցություններում կամ բակում խաղալիս այս հարցը (կոնյակի գործարանի վաճառքի- Վ. Դ.) միշտ չշոշափի»։

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ Հունիսի 30-ի ճեպազրույցից

Սոցիոլոգիական հարցումներից պարզվել է, որ հասակով մարդիկ կոնյակի գործարանի վաճառքի հարցը առավել հաճախ են շոշափում իրենց բակերում «Չինգաչունգ», «ռեզին», «բռնոցի-պպզոցի» եւ «պահմտոցի» խաղալիս։

ՕՐԵՆՔ ԾԻՐԱՆԻ ԵՎ ՏՈՄԱՏԻ ՄԱՍԻՆ

«Աշխարհի ամենալավ ծիրանը Հայաստանում է։ Աշխարհի ամենալավ տոմատը Հայաստանում է։ Բայց այսօր դրանք ներմուծվում են»։

ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ ԱԺ պատգամավոր ԱԺ նիստում հունիսի 30-ի ելույթից

Հաշվի առնելով Սեյրան Ավագյանի դիտողությունը՝ ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի եւ օրենք կընդունի աշխարհի ամենալավ ծիրանն ու տոմատը Հայաստանից Հայաստան ներմուծելու փոխարեն Հայաստանից Հայաստան արտահանելու մասին։

ՀԻՄԱ՞, ԹԵ՞ «ՎԱՓՇԵ»

«Պոռնիկությունը կազինոյից է սկսվում։ Գողությունը կազինոյից է սկսվում։ Նարկոտիկները կազինոյից են սկսվում։ Ինչի՞ եք պահում, վափշե պիտի փակվեն»։

ԼԵՈՆԻԴ ՀԱԿՈԲՅԱՆ ԱԺ պատգամավոր, «Առավոտ», 1 հուլիսի

… Ճիշտ որ. ինչո՞ւ են պահում կազինոները։ Չէ՞ որ դրանք փակելուն պես բոլոր պոռնիկները միանգամից կուսանոց կգնան, գողությունը կվերանա, իսկ նարկոտիկները կանհետանան Հայաստանից։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031