Համաձայնեք, որ հայկական օրաթերթում ինտիմ կյանքին վերաբերող էջ ունենալն այնքան էլ սովորական երեւույթ չէ։ Խոստովանեմ, որ այս ընթացքում ե՛ւ լրագրողներս ենք սովորում, ե՛ւ առավել եւս ընթերցողները։ Այս անգամ որոշեցինք կազմակերպել, այսպես ասած, «Կլոր սեղան… անկողնու շուրջ»։
1. Ի՞նչ հաճախականությամբ եք մտածում սեքսի մասին։
1. Անահիտ – Ամեն օր։
2. Զարինե – Միայն էրոտիկ ֆիլմեր դիտելիս։
Կարդացեք նաև
3. Լյուդա – Չգիտեմ, նայած զուգընկերոջ գոյության։
4. Սերոբ – Ամեն օր, հատկապես համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի դասախոսությունների ժամանակ։
5. Սյուզի – Սեքսուալ տղամարդ տեսնելիս։
6. Ռուզան – Այն հաճախականությամբ, ինչ սեքսն է մտածում իմ մասին, հաճախ նույնիսկ ելակ ուտելիս։
7. Կարինե – Ամեն օր։
8. Լիլիթ – Աշխատանքից ազատ ժամանակ՝ պարբերաբար։
9. Հովիկ – Արձակուրդից՝ արձակուրդ, որովհետեւ այդ ընթացքում մտածելու անհրաժեշտություն չկա՝ զբաղվում ենք դրանով։
10. Հասմիկ – Կյանքիս նպատակը դա է, օրը 3-4 անգամ՝ կախված հոդվածի երկարությունից։
11. Նարինե – Շատ-շատ, երբ չեմ զբաղվում, իսկ զբաղվելիս չեմ մտածում։
12. Գայանե – Գեղեցիկ տղամարդ տեսնելիս։
13. Վարդան – Րոպեն մեկ ու ճիշտն ասած, զարմանում եմ, թե ինչու եմ այդքան հազվադեպ մտածում։
14. Աննա – Ամեն ուրբաթ։
15. Սաթիկ – Ամեն օր՝ առավոտից-երեկո, հոդված գրելիս, ընդունելությունների տանը, բայց ոչ երբեք ԱԺ-ում։
16. Ժենյա – Ամիսը մեկ անգամ։
17. Արամ – 2 ժամը մեկ անգամ։
2. Ի՞նչ ասել է ձեզ համար սեքսուալ տղամարդ (կին)։ Առաջին երեք հոգին դժվարացան պատասխանել այս հարցին։
4. Սերոբ – Մինչեւ չփորձես՝ չես կարող ասել։
5. Սյուզի – Սեքսուալ տղամարդը ցանկություն առաջացնող իր է։
6. Ռուզան – Տղամարդ, որի ամեն ինչը կարող է ազդել օրվա տրամադրությանդ վրա (անգամ մազերի ձեւը, օծանելիքի բույրը)։
7. Կարինե – Չգիտեմ։
8. Լիլիթ – Առողջ, կրքոտ, պատրաստակամ, գեղեցիկ եւ ամուր ձեռքերով տղամարդը։
9. Հովիկ – Սեքսուալ կինը նա է, ով ջանքեր չի գործադրում սեքսուալ երեւալ։
10. Հասմիկ – Տղամարդու մեջ ինձ համար առաջին պայմանը սեքսուալ լինելն է եւ հումորի զգացում ունենալը։
11. Նարինե – Այդպիսի տղամարդն, իհարկե, իմ իդեալն է։ Կարեւորը, որ սեւամորթ լինի, գեղեցիկ լինելը պարտադիր չէ։ Կոպիտ եւ լուրջ լինի, ցանցառ տղաներին տանել չեմ կարող եւ ինտելիգենտ տղամարդը սեքսուալ լինել չի կարող։
12. Գայանե – Բարձրահասակ, թիկնեղ եւ կյանքում ակտիվ տղամարդ։
13. Վարդան – Համով ուտելիքից լավ բան է: Ոչ էլ կշտանում ես:
14. Աննա – Այդպիսի տղամարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել։
15. Սաթիկ – Երեկ «Կազանովա» եմ նայել, բավարարո՞ւմ է։
16. Ժենյա – Այն տղամարդը, որը սեքսուալ ցանկություն է առաջացնում, կարող է նույնիսկ քիթը։
17. Արամ – Այն կինը, որ կարճ շրջազգեստ է հագնում եւ ունի գեղեցիկ ոտքեր։
3. Ինչպե՞ս եք վերաբերում ծառայողական սիրավեպին։
1. Անահիտ – Ես կողմ եմ ծառայողական սիրավեպին, որովհետեւ դա թեթեւ հոսանք է աշխատանքային միապաղաղ առօրյայում։
2. Զարինե – Դեմ եմ, քանի որ դա խանգարում է աշխատանքային հարաբերություններին։
3. Լյուդա – Ինձ համար միեւնույն է, կարեւորը փոխադարձ հաճույք լինի։
4. Սերոբ – Բացասական, քանի որ խանգարում է ծառայությանը։
5. Սյուզի – Իմ շեֆը կին է… գուցե հետաքրքիր է, չգիտեմ։ Պատկերացնում եմ, իհարկե, բայց, միայն պատկերացնում եմ։
6. Ռուզան – Արտաքին տպավորությամբ չափից ավելի գայթակղիչ կարող էր լինել, սակայն երբ պատկերացնում եմ, որ «սիրավեպիս» ավարտին կարող եմ զրուցել «այս պետության կայացման, շինիչ ռեֆորմների» մասին՝ ես հրաժարվում եմ ընտրությունից։
7. Կարինե – Ես միայն մի բան գիտեմ, որ «վպ ՑՐ… վՈ ՐՈոՏՑպ»։
8. Լիլիթ – Առիթ չի եղել, որպեսզի մտածեմ դրա մասին։ Ամեն դեպքում պարտավորեցնող է, կողմնակից չեմ։
9. Հովիկ – Պաշտում եմ։ 10. Հասմիկ – Չեմ ընդունում։ Մանավանդ որ շեֆի եւ ծառայողի միջեւ է՝ նստում են շեֆի գլխին։
11. Նարինե – Ում հետ աշխատում ես, նրա հետ էլ պետք է քնես։
12. Գայանե – Չեմ ընդունում։
13. Վարդան – Ես սիրավեպերը չեմ դասակարգում։
14. Աննա – Ես կտրականապես դեմ եմ։
15. Սաթիկ – Միեւնույն է, որտեղ եւ ինչ պայմաններում, ես կողմ եմ։
16. Ժենյա – Վատ։
17. Արամ – Եթե հավասար պաշտոններ ունեցող մարդկանց միջեւ է՝ նորմալ է, եթե ստորադասի եւ վերադասի միջեւ՝ վատ։
4. Ի՞նչն եք սիրում եւ ի՞նչը չեք սիրում սեքսում։ Այս հարցին եւս մեր հարցման «ամոթխած» 2 մասնակիցները չպատասխանեցին։
3. Լյուդա – Քանի որ դա ինձ համար նորություն է՝ ամեն ինչ էլ սիրելի է։
4. Սերոբ – Չեմ սիրում քաղաքականացվածությունը… (Այստեղ ընդհատեց Ռուզանը՝ «քաղաքականացված ոնց կարող է լինել, հո չե՞ս ասի՝ «Քեզ սիրեմ Պարույր Հայրիկյանի պես, կամ թույլ տուր մոտենալ Արամ Սարգսյանի պես»)։
5. Սյուզի – Դա հնարավոր չի ասել, քանի որ պետք է ճշտել զուգընկերոջ հետ։
6. Ռուզան – Ընդհանրապես ամենալավը համբույրն է։
7. Կարինե – Ամեն ինչ էլ սիրում եմ։
8. Լիլիթ – Ամեն ինչ էլ սիրում եմ։
9. Հովիկ – Չեմ սիրում չարախոսությունը, մնացածը սիրում եմ։
10. Հասմիկ – Սիրում եմ սիրախաղը։
11. Նարինե – Համբույր եմ սիրում։
12. Գայանե – Սիրում եմ հանգիստը։
13. Վարդան – Սեքսում չսիրելու բան չկա։
14. Աննա – Ամբողջ ընթացքը։
15. Սաթիկ – Ամեն ինչ էլ սիրում եմ՝ մանրամասն։
16. Ժենյա – Չեմ սիրում կոնսերվատիզմը։
17. Արամ – Սիրում եմ ազատությունը եւ չեմ սիրում պարտադրանքը։
5. Տղամարդուն պե՞տք է, արդյոք, սիրուհի ունենալ (կնոջը պե՞տք է, արդյոք, սիրեկան)։
1. Անահիտ – Եթե սիրեկանը փոխարինվի սիրահետողով՝ մշտապես պետք է։
2. Զարինե – Եթե ամուսինը բավարարում է, ուրեմն՝ ոչ։
3. Լյուդա – Անհրաժեշտության դեպքում՝ այո, եթե ամուսինը չի բավարարում։
4. Սերոբ – Որոշ դեպքերում՝ այո։
5. Սյուզի – Անհրաժեշտ է սեքսուալ զուգընկեր եւ այլընտրանքի համար եւս մեկ ուրիշ տղամարդ։ 6. Ռուզան – Իհարկե, երբեմն ձանձրալի է։ Միայն մի բան գիտեմ, որ եթե Հայաստանում ընդունվի օրենք բազմամուսնության մասին (չափաբաժինը՝ 7 կին) 8-րդն անպայման սիրուհի է լինելու։ Հայ ենք, չէ՞։
7. Կարինե – Եթե ամուսին չունի՝ այո։
8. Լիլիթ – Ցանկալի է։
9. Հովիկ – Ոչ միայն պետք է, այլ անհրաժեշտ է՝ սննդի նման։
10. Հասմիկ – Եթե ամուսինը նաեւ սիրեկան չէ՝ այո, որովհետեւ սիրուհու դերում է կինը իրեն կին զգում։
11. Նարինե – Այո, ընդ որում ցանկալի է, որ սիրեկանները տարբեր բնագավառներից լինեն։
12. Գայանե – Անպայման, առանց դրա կնոջ համար կյանք չի լինում։
13. Վարդան – Իսկ ուրիշ ո՞ւմ կարող է պետք լինել, եթե ոչ տղամարդուն։
14. Աննա – Իհարկե։
15. Սաթիկ – Պետք է-ի հարց չկա, կամ լինում է, կամ չի լինում։
16. Ժենյա – Կարելի է, բայց պարտադիր չէ։
17. Արամ – Կարելի է, բայց պարտադիր չէ։
6. Իսկ ինքներդ Ձեզ կարո՞ղ եք առաջարկել սիրեկան (սիրուհի)։
1. Անահիտ – Այո, եթե շատ հավանեմ։
2. Զարինե – Չգիտեմ։
3. Լյուդա – Ոչ։
4. Սերոբ – Ոչ, չեմ կարող։
5. Սյուզի – Արժանի մարդ եթե գտնվի՝ այո։
6. Ռուզան – Որ պետք լինի հայտարարություն էլ կտանք թերթում, հետեւյալ բովանդակությամբ. «Փնտրում եմ սիրեկան, որն ապահովի՝ սիրո նվազագույն զամբյուղը, հարմարավետությունը, դուռը դիտանցք չունենա, այլ լինի փող եւ երաժշտություն»։
7. Կարինե – 1000-ից մեկը կարող է բավարարել իմ սեքսուալ պահանջները։
8. Լիլիթ – Ավելի շուտ՝ ոչ։
9. Հովիկ – Առավոտից իրիկուն դրանով եմ զբաղված՝ առավոտը առանց չակերտների։
10. Հասմիկ – Ակնարկներ կանեմ, բայց չեմ առաջարկի։
11. Նարինե – Ոչ։
12. Գայանե – Այո, եւ արդեն մտադրված եմ։
13. Վարդան – Այդ մակարդակին չեմ հասել, բայց ամեն պահի կարող եմ հասնել։
14. Աննա – Ոչ, ինքս չեմ կարող։
15. Սաթիկ – Նման խնդրի առջեւ չեմ կանգնել, քանի որ ես եմ ընտրողը, ոչ թե ինձ են ընտրում, հա՛, հիշեցի, ամուսնուս կարող եմ։
16. Ժենյա – Ոչ։
17. Արամ – Այո, իհարկե։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ. Գ. Մենք ակնկալում ենք Ձեր հետագա հարցադրումներին, «խոսափողը» անհրաժեշտության դեպքում տրամադրելով նրանց, ում պատասխաններն ավելի քան «հուզիչ» էին։