Պնդելով, թե մտավորականության հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անբարոյական էր անվանել այն պատգամավորներին, որոնք փորձում են իրենց աշխատավարձերը բարձրացնել՝ այդ նախաձեռնության հեղինակ Սոս Գիմիշյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում անբարոյականություն անվանեց 100 դոլարին համարժեք դրամ աշխատավարձ ստանալով 100 հազարավոր դոլարներով ապրելը. «Կամ 100 հազարանոց նվեր՝ զբոսանավ ստանալը,- ավելացրեց պրն Գիմիշյանը։ – Թե՞ բարոյականը նա է, ով որ մի տարի ապրելով Հայաստանում՝ տեղեկանք է ներկայացրել թեկնածու եղած ժամանակ, թե 10 տարի Հայաստանում է բնակվել եւ գրանցված է»։
ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆՆ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Լրաբերի» թղթակիցը ճեպազրույցում վարչապետի տեսակետը մեջբերեց, թե կոնյակի գործարանը ֆրանսիացիներին վաճառելը կխթանի խաղողագործության զարգացումը։ Սադոյանը չհամաձայնեց։ «Ուրեմն, վարչապետը սո՞ւտ է ասում»,- թղթակցի աչքերն ուղղակի չռվել էին։ «Բա ուրեմն ե՞ս եմ սուտ ասում,- բորբոքվեց Արշակ Սադոյանը։ – Վարչապետի լեզվի տակ ոսկոր չկա։ Նա ոչ միայն սուտ է խոսում, այլ նաեւ սխալներ է անում»։
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Կարդացեք նաև
Շուտով կլրանա 100 օրը, ինչ պաշտոնավարում է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս առնչությամբ երեկ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր՝ բոլորովին այլ թեմայի նվիրված ելույթում հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը հույսերի նախագահ է, որը գործում է ցայտնոտային պայմաններում, բարդ իրավիճակում։ Եվ եթե տնտեսական քաղաքականության մեջ կտրուկ եւ արագ փոփոխություններ չկատարվեն՝ նա կդառնա հուսախաբությունների նախագահ»։