Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հուլիս 01,1998 00:00

ՊԱՇՏՈՆԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ Դավիթ Վարդանյանը նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար նշանակվելուց հետո կասեցրել է իր անդամակցությունը ԱԺՄ վարչությանը, բայց շարունակում է ԱԺՄ շարքային անդամ մնալ։ ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ Թեեւ «Հայկական ավիաուղիների» գինը «պահպանվում է պետության կողմից», ամեն դեպքում «Առավոտին» հաջողվեց ճշտել, որ այն գնվելու է, ամենայն հավանականությամբ, 17 մլն դոլարով։ Մեկ այլ աղբյուր՝ ՀԺՆ-ի ներկայացուցիչ Աղասի Արշակյանն «Առավոտին» հայտնեց, որ հայկական քաղաքացիական ավիացիայում նոր գործարք է նախատեսվում։ 350 հազար դոլարով, ԻԼ-86 ինքնաթիռներից մեկը գրավ է դրվելու «Հայներարտբանկում», իսկ ստացված գումարը ծախսվելու է ինքնաթիռի խնամքի համար։ Այս գործարքի հետնախորշում, Աղասի Արշակյանի դիտարկմամբ, կան անձնական շահեր։ ԻՆՉՈՒ ՉԻ ԱՂՄԿՈՒՄ ԱԶԱՏԸ Վերջին շրջանում ՔԴՄ նախագահ Ազատ Արշակյանը հրաժարվել է ակտիվ քաղաքականությունից։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, վերջինս պատասխանեց. «Ես ժամանակին կանխատեսել էի, որ վատ է լինելու։ Ցավոք, իմ բոլոր վատ կանխատեսումներն իրականանում են։ Հենց որ լավ կամ չկանխատեսված վատ բան լինի՝ կխոսեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել