Հայկական «Новое время» թերթում ս.թ. հունիսի 24-ի հրապարակման (որը թերթի պնդմամբ «В новом свете» լոս-անջելեսյան շաբաթաթերթից վերատպում է), ինչպես նաեւ այդ հրապարակմանը «Голос Армении» եւ «Իրավունք» թերթերի արձագանքների կապակցությամբ խնդրում ենք Մարինա Վարդանյանին եւ վերոհիշյալ ԶԼՄ-ներին ներկայացնել Տեր-Պետրոսյանների «կլանին» պատկանող անշարժ գույքի օբյեկտների եւ բանկային հաշիվների կոնկրետ հասցեները:
Մենք նաեւ դիմում ենք նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին, Ինտերպոլին եւ միջազգային համապատասխան այլ կազմակերպություններին` բոլոր նշված միջոցները հայտնաբերելու ազգանպաստ գործին աջակցություն ցույց տալու խնդրանքով: Նախագահ Տեր-Պետրոսյանի գրասենյակը լիազորված է հայտարարելու, որ բոլոր հայտնաբերված միջոցների կեսը անհապաղ կփոխանցվի հրապարակումների հեղինակների անձնական հաշվին, իսկ մյուս կեսը՝ Հայաստանի Հանրապետության պետբյուջե:
Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆ
Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի
Կարդացեք նաև
հասարակայնության հետ կապերի պատասխանատու