«Լրաբերի» թղթակիցը ճեպազրույցում վարչապետի տեսակետը մեջբերեց, թե կոնյակի գործարանը ֆրանսիացիներին վաճառելը կխթանի խաղողագործության զարգացումը։ Սադոյանը չհամաձայնեց։ «Ուրեմն, վարչապետը սո՞ւտ է ասում»,- թղթակցի աչքերն ուղղակի չռվել էին։ «Բա ուրեմն ե՞ս եմ սուտ ասում,- բորբոքվեց Արշակ Սադոյանը։- Վարչապետի լեզվի տակ ոսկոր չկա։ Նա ոչ միայն սուտ է խոսում, այլ նաեւ սխալներ է անում»։