Պնդելով, թե մտավորականության հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անբարոյական էր անվանել այն պատգամավորներին, որոնք փորձում են իրենց աշխատավարձերը բարձրացնել՝ այդ նախաձեռնության հեղինակ Սոս Գիմիշյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում անբարոյականություն անվանեց 100 դոլարին համարժեք դրամ աշխատավարձ ստանալով 100 հազարավոր դոլարներով ապրելը. «Կամ 100 հազարանոց նվեր՝ զբոսանավ ստանալը,- ավելացրեց պրն Գիմիշյանը։- Թե՞ բարոյականը նա է, ով որ մի տարի ապրելով Հայաստանում՝ տեղեկանք է ներկայացրել թեկնածու եղած ժամանակ, թե 10 տարի Հայաստանում է բնակվել եւ գրանցված է»։