Թեեւ «Հայկական ավիաուղիների» գինը «պահպանվում է պետության կողմից», ամեն դեպքում «Առավոտին» հաջողվեց ճշտել, որ այն գնվելու է, ամենայն հավանականությամբ, 17 մլն դոլարով։
Մեկ այլ աղբյուր՝ ՀԺՆ-ի ներկայացուցիչ Աղասի Արշակյանն «Առավոտին» հայտնեց, որ հայկական քաղաքացիական ավիացիայում նոր գործարք է նախատեսվում։ 350 հազար դոլարով, ԻԼ-86 ինքնաթիռներից մեկը գրավ է դրվելու «Հայներարտբանկում», իսկ ստացված գումարը ծախսվելու է ինքնաթիռի խնամքի համար։ Այս գործարքի հետնախորշում, Աղասի Արշակյանի դիտարկմամբ, կան անձնական շահեր։