Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՐԾ ՏՎՈՂԸ

Հուլիս 01,1998 21:23
Vasak Darbinyan

«Եթե ուզում ես ցեխ շպրտել, գոնե դու մի քիչ մաքուր եղիր։ Այնտեղ («Առավոտում»- Վ.Դ.) մարդիկ կան, որ «02»-ում են աշխատել»։

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Երգահան, գուսան, «Իրավունք», թիվ 29

Հեշտ է ասել՝ մաքուր եղիր: Ինչպե՞ս կարող է մարդը մաքուր լինել, եթե «02»-ում աշխատելու ընթացքում՝ գրեթե ամեն Աստծու օր զանազան խնդիրներով դիմող Ռուբեն Հախվերդյանի հետ էր շփվում։ (Խոսքը տողերիս հեղինակի՝ Վասակ Դարբինյանի մասին է, «02»-ի 94-95թթ. գլխավոր խմբագիր- Վ.Դ.)։

ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ

«Ե՛վ ես, ե՛ւ շատ լրագրողներ շեշտակի, ֆունդամենտալ կերպով դեմ էինք կանգնում նախկին իշխանություններին»։

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Երգահան, գուսան, «Իրավունք», թիվ 29

Ռուբեն Հախվերդյանը գրավոր բազմաթիվ հիշատակություններ է թողել, որոնցից պարզորոշ երեւում է, թե ինքն ինչ շեշտակիությամբ եւ որքան ֆունդամենտալ էր քծնում, մասնավորապես, Վանո Սիրադեղյանին, այդպիսով դեմ կանգնելով նախկին իշխանություններին։ Ու հիմա էլ՝ նրա պաշտոնանկությունից հետո, նույն շեշտակիությամբ ու նույնքան ֆունդամենտալ զազրախոսում է նույն մարդու հասցեին։

«ԻՄ ՍՈՒՐ ՃԱՆԿԵՐԻՑ ՃԱՆԱՉԵՑ ՆԱ ԻՆՁ, ԵՍ ԱԿԱՆՋՆԵՐԻՑ ԻՄԱՑԱ ՆՐԱՆ»

«Ես կարծում եմ, որ մի օր հանդիպելու ենք ես ու Վաչե Մանուկյանը, եւ ես կասեմ, թե ինչ անշնորհք թերթի է նա իր գումարները քամուն տալիս, որովհետեւ «Առավոտը» իր հստակ կողմնորոշումը ցույց չի տվել լճացման տարիներին (հեղափոխությունից հետո լճացում եղավ, չէ՞)։ Թող մարդիկ իմ երգերով դատեն ինձ, իսկ նրանց՝ տպած թերթով»։

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Երգահան, գուսան, «Իրավունք», թիվ 29

Հանուն արդարության խոստովանենք, որ 94-ին հիմնադրված եւ 97-ից վերահրատարակվող «Առավոտը» հեղափոխությունից հետո, լճացման տարիներին՝ 89, 90, 91, 92, 93 թվականներին ոչ միայն իր կողմնորոշումը թաքցնում էր, այլեւ իսկի լույս էլ չէր տեսնում, առհասարակ գոյություն չուներ։

… Մինչդեռ, ի հակադրություն «Առավոտի»՝ իր ծնունդից շատ առաջ Ռուբեն Հախվերդյանը ոչ միայն ցույց էր տալիս իր հստակ դիրքորոշումը, այլեւ ցուցաբերում էր, մասնավորապես, ականջ կախելու իր արտակարգ ունակությունները։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հ. Գ. Մամուլի միջոցով փոխհարաբերություններ պարզելու տարբերակը, մեղմ ասած, լավագույնը չէ: Հուսով ենք՝ գուսանի համարձակությունը կհերիքի մնացած հարցերը պարզաբանել առերես:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031