«Կարո՞ղ է Ազատության հրապարակն էլ մետրերի բաժանեք ու հանրահավաքներից ըստ այդմ հարկ ուզեք։ Իսկ երթերն էլ երեւի ըստ երկարությա՞ն եք նախատեսում հարկել»,- Արշակ Սադոյանի այս հարցադրումներին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանը պատասխանեց. «Ես հարգում եմ Ձեր հումորը եւ միշտ նկատել եմ, որ Դուք բոլոր ոչ ստանդարտ հարցադրումներն անում եք հումորով։ Բայց այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ հարց չկար, այլ քաղաքական առաջարկ էր երեւի»։