Հունիս 29-ին հրավիրված ՀՀՇ վարչության նիստում քանիցս խոսք եղավ, թե կուսակցության մեջ կարող են պառակտումներ լինել։ Այս ամենը պայմանավորվում է նրանով, թե ինչ արագությամբ եւ ինչ տեմպերով կընդունվի կուսակցության նոր ծրագիրն ու նոր անվանումը։ Վերջիվերջո, ընդունվեց Արմավիրի նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանի այն դիտողությունը, որ հեռացողները, այսպես թե այնպես, որեւէ պատճառ կգտնեն, ուստի հարկավոր չէ շտապել որեւէ խնդրում։
Կարդացեք նաեւ այստեղ: