«Ամեն մի ժամանակ իր հերոսն ունի, եւ ես համոզված եմ՝ մի 5-10 տարի հետո Երեւանի քաղաքապետը պետք է լինի «бабочка»-ով, սմոքինգով, բա ի՞նչ, ես Երեւանի ապագան այդպես եմ պատկերացնում։ Չնայած էն օրը երեխաներին հարցրեցի՝ ի՞նչ եք ուզում դառնալ, ամեն ինչ ասացին, բացի՝ քաղաքապետից»։
ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երեւանի քաղաքապետ, «ՀՀ», 27 հունիսի
«Պատկերացնո՞ւմ ես, Շուրա, մեկ միլիոն բնակիչ եւ բոլորն անխտիր՝ սպիտակ շալվարներով, սպիտակ շոգենավ, պլատինե ատամներ, անծակ գուլպաներ, բոլորովին նոր սմոքինգ, ճապոնացի լաքեյ, սուրճի արտահանում»,- թախիծով վերհիշեց «Առավոտի» մի աշխատակից, որի մանկության բյուրեղյա երազանքը քաղաքապետ դառնալն էր։
ՄԻՇՏ ՄԻ ԱՂԵՏ, ՄԻ ՎՆԱՍ
Կարդացեք նաև
«Կառավարությունում կարելի է ստեղծել կոնկրետ աղետի գոտու առանձին օղակ, նույնիսկ նախարարություն»։
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱԺ պատգամավոր, Աղետի գոտու 10-ամյակի կառավարական հանձնաժողովի անդամ, «Առավոտ», 27 հունիսի
Վիկտոր Դալլաքյանին էլ, բնականաբար, կարելի է նշանակել աղետի գոտու նախարար։ Կասկած չկա, որ նրա գլխավորած նախարարությունը կարճ ժամանակում մեծ հաջողությունների կհասնի։ Չէ՞ որ մեր հանրապետությունում պայմանները շատ ավելի նպաստավոր են աղետների համար, քան, ասենք, արդյունաբերության, գյուղատնտեսության կամ մշակույթի զարգացման։
ՀԱՋՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ. Պատասխանատվության պահը
«Պնակալեզ, պատեհապաշտ…»
Աղվան Վարդանյան
«Դաշնակցությունն առավել քան պատասխանատվություն է կրում հիմա, երբ ինքը եւս, այլ կուսակցությունների հետ միասին, պատասխանատվություն է կրում քաղաքական զարգացումների հաջողության համար»։
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՅԴ ԳՄ անդամ, «Առավոտ», 27 հունիսի
Իհարկե։ Քաղաքական զարգացումների անհաջողության համար դաշնակցությունը հո պատասխանատվություն չէր կրի։
ԿՐԱԿԵ՜Լ… Ո՛Չ
«Ստուգումների արդյունքներում՝ ով ձեռքներս ընկավ, նրան է հասնելու վեր նետված բումերանգը, եւ եթե բոլորով չպայքարենք ստվերային քաղաքականության դեմ, դատապարտված եք ե՛ւ դուք, ե՛ւ հարկային քաղաքականությունը»։
ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀՀ հարկային տեսչության պետ, «ՀՀ», 27 հունիսի
Արտաշես Թումանյանը փաստորեն հայտնաբերել է զենքի (մասնավորապես՝ բումերանգի) կիրառության նոր ձեւ, որը ծանոթ չի եղել ավստրալացի բնիկներին։ Վերջիններս, որքան հայտնի է, նախ նշանակետն էին ընտրում, հետո նոր նետում բումերանգը։ Մինչդեռ պրն Թումանյանը հակառակն է արել. նախ բումերանգն է նետել, հետո նշանակետը կընտրի։
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ