Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԵ՛Ս ԲԱԲԻԿ, ՔԱՂՑՐԻ՜Կ ԲԱԲԻԿ

Հունիս 27,1998 00:00
lurer

Հունիսի 26-ին «Թուրան» գործակալությունը տարածել է Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի «Մոսկովսկիե նովոստի» օրաթերթին տված հարցազրույցի որոշ սենսացիոն մանրամասներ։ Մասնավորապես, Ռասուլ Գուլիեւը Հեյդար Ալիեւին մեղադրելով Ադրբեջանի 6 շրջանները Հայաստանին հանձնելու մեջ՝ հայտարարել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 1993-ի մայիսին Ալիեւի եւ Բաբկեն Արարքցյանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում։

ԿԴԱՏՎԻ՞ «ԵՐԿՐԻ» ԽՄԲԱԳԻՐԸ

Շուտով «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Մուշեղ Միքայելյանը կկանգնի դատարանի առաջ։ Ոչ նրան չսիրողները ծափ զարկելու եւ ոչ էլ սիրողները ախ քաշելու առիթ չունեն։ Մուշեղ Միքայելյանը կուսակցական դատարանի առջեւ է կանգնելու։ Պատճառն այն է, որ մի խումբ դաշնակցականներ դժգոհել են Ռոլանդ Շառոյանի նախարար նշանակվելու առիթով «Երկիր» օրաթերթում տեղ գտած հրապարակումներից եւ նկարներից։

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ՝ ԵԼՄԱՆ ԴԻՐՔՈՒՄ

Կոմունիստական բողոքի առաջին ցույցը ՀԿԿ ներկայացուցիչները կկազմակերպեն հուլիսի 11-ին, երբ, իրենց հաշվարկներով, լրացած կլինի Ռոբերտ Քոչարյանի 100 օրը։ Կոմունիստները ոչ թե երդում տալու, այլ ընտրվելու օրվանից են սկսել հաշվարկը։ Հանրահավաքը հրավիրելու է Երեւանի կոմունիստական քաղկոմը, եւ հիմնականում սոցիալական շեշտադրումներ է ունենալու։ Բնական է՝ կխոսվի նաեւ կոնյակի գործարանի մասին ու եթե միտինգը հաջողություն ունենա, որոշ ժամանակ անց համահանրապետական կոմունիստական հանրահավաք կանցկացվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930