Հունիսի 26-ին «Թուրան» գործակալությունը տարածել է Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի «Մոսկովսկիե նովոստի» օրաթերթին տված հարցազրույցի որոշ սենսացիոն մանրամասներ։ Մասնավորապես, Ռասուլ Գուլիեւը Հեյդար Ալիեւին մեղադրելով Ադրբեջանի 6 շրջանները Հայաստանին հանձնելու մեջ՝ հայտարարել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 1993-ի մայիսին Ալիեւի եւ Բաբկեն Արարքցյանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում։