Կոմունիստական բողոքի առաջին ցույցը ՀԿԿ ներկայացուցիչները կկազմակերպեն հուլիսի 11-ին, երբ, իրենց հաշվարկներով, լրացած կլինի Ռոբերտ Քոչարյանի 100 օրը։ Կոմունիստները ոչ թե երդում տալու, այլ ընտրվելու օրվանից են սկսել հաշվարկը։ Հանրահավաքը հրավիրելու է Երեւանի կոմունիստական քաղկոմը, եւ հիմնականում սոցիալական շեշտադրումներ է ունենալու։ Բնական է՝ կխոսվի նաեւ կոնյակի գործարանի մասին ու եթե միտինգը հաջողություն ունենա, որոշ ժամանակ անց համահանրապետական կոմունիստական հանրահավաք կանցկացվի։