Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԾԽԵԼԸ ՎԵՐՋԱՑԱՎ

Հունիս 26,1998 00:00

ԱՅՍՏԵՂ ԾԽԵԼԸ ՎԵՐՋԱՑԱՎ Հունիսի 23-ին նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը որոշել է առաջարկություն ներկայացնել նախագահին՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների՝ Հայաստանում սահմանափակել ծխախոտի վաճառքը եւ արգելել ծխախոտի գովազդը։ ՁԿԱՆ ՕՐ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ Ձկան խանութի հարեւանությամբ գտնվող ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակից դաշնակցականները պիտի տեղափոխվեին վերջերս իրենց հատկացված Հանրապետության փողոցում գտնվող շենքը։ Սակայն «Հայձուկ» միավորման աշխատակիցներն առայժմ հրաժարվում են այդ շենքն ազատել։ ՆԱՋԱՐՍՏԱՆ՝ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ Այն պահին, երբ ռուսաստանյան հեռուստատեսությունը ցուցադրում էր Իսպանիա-Բուլղարիա ֆուտբոլի մրցամարտը, նույն պահին թուրքական հեռուստատեսությունը զուգահեռաբար ցուցադրում էր Պարագվայ-Նիգերիա հանդիպման ընթացքը։ Պարզվում է, որ Նիգերիա անվանումը սերտ առնչություն ունի հնչակյանության հետ եւ թուրքերեն հնչում է Նաջարստան։ Հարցի վերաբերյալ Հայաստանի հնչակների առաջնորդ Էռնեստ Սողոմոնյանը որեւէ մեկնաբանություն չուներ։ ՑԱՎԱԼԻ ՎՐԻՊԱԿ Երեկվա համարում լուրի հեղինակ Արմեն Զաքարյանի անուշադրության պատճառով տեղեկատվության մեջ սպրդել է ցավալի վրիպակ. էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Սանդոյանի եղբոր անունը Ռաֆիկ է, ոչ թե Ռազմիկ, իսկ նրա ղեկավարած բանկը կոչվում է «Լենդ-բանկ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել