Այն պահին, երբ ռուսաստանյան հեռուստատեսությունը ցուցադրում էր Իսպանիա-Բուլղարիա ֆուտբոլի մրցամարտը, նույն պահին թուրքական հեռուստատեսությունը զուգահեռաբար ցուցադրում էր Պարագվայ-Նիգերիա հանդիպման ընթացքը։ Պարզվում է, որ Նիգերիա անվանումը սերտ առնչություն ունի հնչակյանության հետ եւ թուրքերեն հնչում է Նաջարստան։ Հարցի վերաբերյալ Հայաստանի հնչակների առաջնորդ Էռնեստ Սողոմոնյանը որեւէ մեկնաբանություն չուներ։