Երեկվա մեր թերթի առաջին էջի մակագրությամբ հայտնում էինք, որ Ավստրալիայում, թեժ շոգի պատճառով, ուշաթափվել էր մի զինվոր։ Քանի որ ընթերցողներից եւ նույնիսկ թերթի աշխատակիցներից ոչ մեկը չարձագանքեց այդ լուրին, պետք է արձանագրենք, որ հասանք մեր նպատակին՝ ապացուցելով հոգեբանական կարեւոր մի օրինաչափություն, երբ քո երկրում թեժ ամառ է, դու չես կարող պատկերացնել, թե որեւէ այլ տեղ վիճակն այլ է։
Հիշեցնենք, որ Հարավային կիսագնդում գտնվող Ավստրալիայում հիմա թեժ ձմեռ է, եւ հիշյալ զինվորը ուշաթափվել էր ցրտից։