Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂՈՐԱՅՔԸ՝ ԽԱՂԱԼԻՔ

Հունիս 26,1998 18:22

Երկու օր առաջ Գյումրիի նորակառույց Անի եւ Մուշ թաղամասերի հարեւանությամբ հայտնաբերվել է ֆրանսիական արտադրության հորմոնալ անոթալայնիչ եւ ցավազրկող դեղորայքի մի մեծ կույտ, որը դարձել է այդ թաղամասերի երեխաների համար զբաղվելու հիմնական միջոց։ Կույտի մեջ ժամկետանց դեղորայքից զատ հայտնաբերվել են նաեւ ժամկետային առումով պիտանի դեղորայք։
Այս պահին դեռեւս պարզ չէ, թե ում միջոցով եւ ինչ ճանապարհով է դեղորայքի այդ քանակությունը հայտնվել այդտեղ։ Շիրակի մարզային իշխանությունները պատասխանատվությունն իրենց վրա չվերցնելով, նման իրավիճակը համարում են հանցավոր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930