«Արդարություն եւ միասնություն» համագործակցության շրջանակներում արգելված է օգտագործել երեք բառ։ Նիստերում դրանք երբեք չեն կիրառվում։ Առաջինը «թափանցիկ» բառն է, որը լայն շրջանառության մեջ դրվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավի ժամանակ։ Երկրորդը «արհեստավարժ» բառն է, որն ավելի լայն շրջանառության մեջ դրեց վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ երրորդն ընդհանրական շրջանառության մեջ գտնվող «Վիգեն Խաչատրյան» բառակապակցությունն է։